Եվրասիա միջազգային համալսարան – eurasia international ... · web...

295
ՀՀՀ 341.231.14 (07) ՀՀՀ 67.91 Հ73 Հ 551 ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ Հ 551 ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ (liu. ՀՀՀՀՀՀՀ.– l!p.: ՀՀՀՀՀՀ ՀՀՀ, 2007.-590 ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ «ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ| Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ m ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Ա ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ-ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ –ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ- ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ 1, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ- ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ|ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀ է ՀՀՀՀՀՀՀ |ՀՀՀ| ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ- ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ и 1207000000 nirnG7ai„74 Հ 774(01) 2007 2007 * ՀՀՀ 67.91 .Հ73 ISBN 99930-52-70-1 ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ................................................................ 7 ՀՀՀՀՀ I ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ............................................................... 12 §1. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ .............................................................. 12 §2. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ .........................18 §3. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ....................21 §4. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ- ՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ....................................35 ՀՀՀՀՀ II ՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ..............44 §1. ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ _______________________________________________________4 4 §2. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ- ՀՀՀՀՀՀՀՀՀ ...............................................50 §3. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ...53 §4. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ...................58 ՀՀՀՀՀՀ III ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ .............................................64 §1. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ......................64 §2. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ..........................68 §3. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ..........................74 §4. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ. ՀՀՀՀՀՀՀՀՀ- ՀՀՀՀՀՀՀՀՀ ................................................77 §5. ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ........................89 ՀՀՀՀՀՀ IV ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ................91 §1. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ..............................................................91 §2. ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ .......................................94 §3. ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ .............................................................107 §4. ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ .....112 §5. ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ .............118 §6. ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ .............................................................121 §7.ՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ...............125 §8. ՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ 1 131

Upload: others

Post on 23-Sep-2020

41 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

ՀՏԴ341.231.14 (07)

ԳՄԴ67.91 ց73

Ա551

Այվազյան Վարդան Ա 551 Մարդու իրավանրներ Ա ազատություններ։ (liu. ձեոնարկ.– l!p.: Տիգրան ՄեՏ, 2007.-590 էջ

Զեոնարկամ համակարգված Ա ամբողջական տեքստով շարադրված է «Մարդու իրավունքներ և ազատություններ» դասընթացը։ Հեղինակը փորձե| է ներկայացնել մարդու իրավանրների բովանդակությանը, ծագումն m պատմական զարգացումը, անհատի իրավական կարգավիճակը, քաղաքացիության հէտ առնչվող հիմնախնդիրներր, մարդու անհատական ե կոլեկտիվ իրավունքների համակարգը։ Աշխատանքում մեծաքանակ միջազգային փաստաթղթերի ա ազգային օրենսդրության ուսումնասիրության հիման վրա շարադրվում է մարդու իրավունքների միջազգային-իրավական ե ներպետական պաշտպանության մեխանիզմների գործունեության պրակտիկան, նշվում են դրա արդյունավետության բարձրացման ուղիները։ Առանձնակի կարեորվում են աոանձին խումբ անձանց (երեխաներ, կանայք, փախստականներ, ազգային փոքրամասնություններ և այւն) իրավունքների պաշտպանության միջազգային –իրավական Ա ներպետական միջոցների աոանձնահատկությաններր, նրանց զարգացման ուղիները ներկա պայմաններում։ Աեոնարկում ներկայացվում 1, նան միջազգային մարդասիրական իրավունքի գործունեության ոլորտը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։

ՈԻսումնւսկան ձեռնարկը նախատեսվածէ Հանրապետության բահերի իրավաբանական ֆակու|ւոեւոների ուսանողների համար։ Այն կարոդ է օգտակար |ինե| նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար։

и 1207000000nirnG7ai„74

Ա 774(01) 2007 2007 *ԳՄԴ 67.91 .ց73

ISBN 99930-52-70-1

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն 7

ԳԼՈՒԽ I

ՄԱՐԴՈԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ12

§1. Մարդու իրավունքների հասկացությունը12

§2. Մարդու իրավունքների ծագումը18

§3. Մարդու իրավունքների սերունդները21

§4. Մարդու բնական իրավունքների մասին գաղափարների առաջա-ցումն ու զարգացումը35

ԳԼՈՒԽ II

ՄԱՐԴՈԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ44

§1. Անձի իրավական կարգավիճակի հասկացությունն ու տարրերը44

§2. Իրավունքների, ազատությունների ու պարտականությունների միաս-նությունը 50

§3. Իրավունքների Ա ազատությունների սահմանափակումը53

§4. Մարդու իրավունքների դասակարգումը58

ԴԼՈԻիյ III

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ64

§1. Քաղաքացիության հասկացությունը64

§2. Քաղաքացիության ձեռքբերումը68

§3. Քաղաքացիության դադարեցումը74

§4. Երկքաղաքացիություն, բազմաքաղաքացիություն ե. ապաքաղաքա-ցիություն77

§5. Քաղաքական ապաստանի իրավունքը89

ԴԼՈԻիյ IV

ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈւԹՅՈԻՆՆԵՐ91

§1. Արժանապատվությունը որպես մարդու իրավունքների հիմք91

§2. Կյանքի իրավունք94

§3. Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք107

§4. Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք112

§5. Բնակարանի անձեռնմխելիության իրավունք118

§6. Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք121

§7.իյղճի ե հավատքի ազատության իրավունք125

131

§8. Մտքի և խոսքի ազատության իրավունք

ԳԼՈՒԽ V

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆՆԵՐ136

§1. Միավորվելու իրավունք136

§2. Խաղաղ , աոանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք139

§3. Տեղեկատվության ազատության իրավունք145

§4. Պետության կառավարմանը մասնակցելու իրավունք150

ԳԼՈԻԽ VI

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈԻԹԱՅԻՆ ԻՐԱՎՈԻՆՔՆԵՐ

ԵՎ ԱԶԱՏՈւԹՅՈԻՆՆԵՐ160

§1. Մասնավոր սեփականության իրավունք161

§2. Աշխատանքի ընտրության ազատություն170

§3. Ձեոնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք176

§4. Բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունք179

§5. Բավարար կենսամակարդակի, կենսապայմանների բարեյավման և

բնակարանի իրավունք185

§6. Ընտանիքի և ամուսնության իրավունք։ Մայրության ե մանկության

պաշտպանությունը189

§7. Սոցիալական ապահովության իրավունք198

§8. Առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունք-.202

§9. Կրթության իրավունք208

§10. Ստեղծագործության ազատության իրավունք214

§11. Մշակութային կյանքին մասնակցելու իրավունք219

ԳԼՈԻԽ VII

ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ– ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՑՈԻՆԸ222

§1. Երեխաների իրավական վիճակը222

§2, Կանանց իրավական վիճակը238

§3. Փախստականների իրավական վիճակը256

§4. Ազգային փոքրամասնությունների իրավական վիճակը272

ԳԼՈԻԽ VIII

ՄԱՐԳՈԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ

ՄԻՋՈՑՆԵՐԸ289

§1. Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական միջոցների

բովանդակությունը289

§2. Մարդու իրավունքների պաշտպանությունը Հանրապետության

օրենսդիր իշխանության բնագավառում291

§3. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը292

§4. Մարդու իրավունքների պաշտպանությունը Հանրապետության գոր-ծադիր իշխանության բնագավառում316

§5. Մարդու իրավունքների դատական պաշտպանությունը325

§6. Իրավունքների և ազատությունների ինքնապաշտպանությունը ...339 §7. Իրավաբանական օգնության և պաշտպան ունենալու իրավունք.342

§8. Անմեղության կանխավարկածը343

§9. Օրենքի հետադարձ ուժի արգելումը345

ԳԼՈԻԽ IX

ՄԱՐԳՈԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ –ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏ-ՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ348

§1. Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության հասկացութ-յունն ու բովանդակությունը348

§2. Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթե-րը350

§3. Մարդու իրավունքների պաշտպանությունը ՄԱԿ-ի համակար-գում 357

§4. Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիոն մեխանիզմ-ները377

ԳԼՈՒԽ X

ՄԱՐԳՈԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱ–

ՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ385

§1. Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համա-կարգը 385

§2. Մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան համա-կարգը401

1

2

§3. Մարդու իրավունքների պաշտպանության աֆրիկյան համակար–

գը410

§4. Մարդու իրավունքների պաշտպանության ասիական համակար–

գը416

§5. Մարդու իրավունքների պաշտպանության ԱՊՀ համակարգը419

ԳԼՈԻիյ XI

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԸ421

§1. Միջազգային մարդասիրական իրավունքի հասկացությունը, աղբ-յուրները և գործողության ոլորտը421

§2. Մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային մարդասի-րական իրավունքի համակարգում 431

§3. Միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների

պաշտպանության կառույցները 444

§4. Պատասխանատվությունը միջազգային մարդասիրական իրավունքի

խախտման համար446

Հավելվածներ459

Օգտագործված գրականության ցանկ531

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Մարդը որպեսզի կարողանա բավարարել իր նյութական, հոգևոր U այլ պահանջմունքները, լիարժեք կերպով զարգացնել և օգտագործել իր մարդկային հատկանիշները՝ մտավոր կարողությունները, տաղանդը Ա խիղճը, անհրաժեշտ են համապատասխան հնարավորություններ և պայմաններ։ Այդ հնարավորություններն ու պայմանները պետականորեն միավորված հասարակության մեջ իրավաբանորեն ձևակերպվում են որպես մարդու իրավունքներ և ազատություններ։ Աոանց այդ իրավունքների և ազատությունների մարդը, որպես այդպիսին, որպես մարդկային արարած, գոյություն ունենալ չի կարող։ ՈԻստի մարդու իրավունքները փաստորեն կարելի է ընդհանուր գծերով որակել որպես նրա բնական ի– րավունքներ։

Մարդու իրավունքներն ունեն գերակայություն մարդկային համակեցության բո]որ կանոնների նկատմամբ։ ՈԻստի յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության մեջ պետության գործունեության հիմնական ուղղություններից մեկը, (եթե ոչ ամենահիմնականը) պետք է լինի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ «Պետութ– յուն-անհատ» հարաբերություններում գերակայությունը պետք է տրվի անհատին։ Պետության և նրա կառույցների՝ պետական մարմինների գոյությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ վերջիններիս գործունեությունն առավելապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ավելին, մարդուն հատուկ է ձգտումը դեպի ավելի բարեկեցիկ կյանք։ Նման ապրելակերպի հիմքը, բովանդակությունն է հանդիսանում յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հարգումն m պաշտպանությունը։ Ամեն մի հասարակության մեջ մարդու արժանապատվությունը պետք է ճանաչվի բարձրագույն արժեք և պաշտպանվի բոլոր միջոցներով։ Այդ խնդիրը պետությունների և միջազգային հանրության կողմից իրականաք*) ու-ւ1 է:::1հ^}սե առաջ մարդու բնական իրավունքների Ճանաչման^և^ր4^ք^[ւ^ւ^ւահ£ կարգավորման ենթարկելու միջոցով։ Այդ \\բ^^^0փ^^^^№իւ!Ըարար Բնույթ և ընկած են միջազգային ու ներպ1ւփպ^§21^ս^ւ^սկա.6^աա– վունքի ամբողջ համակարգի հիմքում: (Այդք՝

ամրապնդումն են ստանում մարդու իրավունքների՛ վերաբերյալ -Գային ֊իրավական ակտերում և. աետու) Րամ՝ սահմանադրություններում։

Մարդու իրավունքները համարվում են պատմական երևույթ, այսին– քըն, ծագել են պետության Ա իրավունքի ձևավորման հետ միասին և անցել են զարգացման բազմադարյա աղի։ ժամանակակից պետությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ճանաչման և արժեքավորման գործում մեծ ազդեցության է ունեցել մարդու բնական իրավունքների մասին տարբեր ժամանակներում գիտնականների և առաջադեմ մտածողների կողմից առաջ քաշված գաղափարները։

Մյդ գաղափարների սկզբնավորողներից են համարվում Հին Հունաստանի մեծ մտածողները (փիլիսոփաները)։ Նրանք արդեն մ.թ.ա. 5-4-րդ դարերում տարբերություն էին դնում բնական իրավունքի և հասարակության մեջ իրական գործող դրական (պոզիտիվ) օրենքների միջև (Անտիֆոնտ, Սոկրատես, Արիստոտել)։

Մարդու բնական իրավունքների գաղափարը զարգացման նոր աստիճանի հասավ միջին (5-16-րդ) դարերում, ֆեոդալիզմի դարաշրջանում, որտեղ, ըստ առաջադեմ մտածողների, հասարակության օրենքների բարձրագույն արտահայտությունն էին համարվում հավերժական օ– րենքները, որոնք կոնկրետանում են մարդկային (դրական) օրենքների ձևով։ Այդ հավերժական օրենքները մարդու բնական իրավունքներն էին (Մխիթար Գոշ, Թովմա Աքվինացի և ուրիշներ)։

Միջին դարերին փոխարինելու եկան նոր ժամանակները, որն ընդունված է անվանել կապիտալիստական հասարակության ձևավորման և զարգացման փուլ (17-19-րդ դդ.)։ Այդ փուլի բնորոշ գիծն այն էր, որ վերացվում էր մարդու իրավաբանական անհավասարությունը։ Առաջադիմական գաղափարախոսության համար ստեղծվում են ավելի նպաստավոր պայմաններ։ Առավել ևս, որ նոր կարգերը չէին վերացնում մարդկանց միջև եղած հակասությունները, պարզապես մի հակասությանը (դասային) փոխարինելու էին գալիս այլ (գույքային) հակասություններ։ Քաղաքակրթության զարգացման այդ փուլում է, որ Ֆրանսիացի մեծ լուսավորիչները (Դ. Դիդրոն, Պ. Հոլբախը, Կ. Հելվեցիոաը, Ժ. Ռու– սոն) վերջնականապես ձևավորեցին մարդու բնական իրավունքների գաղափարը որպես մի կուռ տեսություն։ Համաձայն այդ տեսության բոլոր մարդիկ ծնվում են հավասար իրավունքներով։ Պետությունը ստեղծվում է հասարակական պայմանագրի հիման վրա, և նրա գործունեությունը պետք է ուղղված լինի աոաջին հերթին մարդկանց իրավունքների պաշտպանությանը:

Հետագա տարիներին մարդու իրավունքների հիմնահարցը իր մշակումն ու զարգացումն է ստանում խոշոր իմաստասերների կողմից (է. Կանտ, Հ. Հեգել և ուրիշներ)։ կողմից առաջ քաշված և հիմնավորված պահանջները մարդու բնական իրավունքների և ազատությունների մասին անհետևանք չանցան։ Գրանք էական ազդեցություն ունեցան ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից, այնպես էլ պետությունների ազգային իրավունքում մարդու իրավունքների սահմանման և պաշտպանության գործընթացների վրա։ Այդ գործընթացն առավել ակտիվացավ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Երկրի վրա ստեղծվեցին մի շարք համաշխարհային (ՄԱԿ) և տարածաշրջանային (ԵԱՀԿ, Ծէս, ԵՊ, ԱՊՀ և այլն) միջազգային կազմակերպություններ։ Այդ կազմակերպություններն ընդունեցին մարդու իրավունքների և ազատությունների մասին մի շարք կարևորագույն ակտեր, որոնք սահմանում են բոլոր անձանց համար միատեսակ իրավունքներ (մարդու բնական իրավունքները) անկախ ազգությունից, սեռից, լեզվից, քաղաքական ու կրոնական համոզմունքներից և այլ հանգամանքներից (ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու ի– րավունքնևրի համընդհանուր հռչակագիրը, 1966 թ. ընդունված «Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին» ու «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը և այլն)։ Այդ ակտերին միացող պետությունները նրանցում ամրագրված նորմերը արտացոլում են իրենց հիմնական օրենքներում.՜ Այդ ճանապարհով Է ձևավորվել ՀՀ Սահմանադրության 2-րդ գլուխը, որը բովանդակում Է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ նշված միջազգային վւաստաթղթերի դրույթները, որոնց միացել Է Հայաստանի Հանրապետությունը։

Գրա հետ մեկտեղ հարկ Է նշել, որ ինչպես միջպետական համա– ձայնագրերն ու դաշնագրերը, այնպես Էլ պետությունների ազգային ի– րավունքը տարբերում են մարդու բնական իրավունքների իրականացման աԱհասւակաԱ և կոչեկտիվ եղանակները։ Բ-Ո[որ մարդիկ, որպես անհատներ, ունեն միատեսակ իրավունքներ, ազատություններ և պարտականություններ։ Սակայն, երբ նրանք համախմբվում են առանձին հանրությունների, կոլեկտիվների մեջ (աշխատանքային կոլեկտիվ, ընտանիք, ազգ կամ ազգային փոքրամասնություն, կրոնական համայնք և այլն)՝ ձեռք են բերում որոշ (կոլեկտիվի տեսակին համապատասխան) ւրացու– 9Իչ Իրավունքներ։ Ընդ որում, կոլեկտիվը կարող Է իրականացնել անհատ անձանց համար սահմանված իրավունքները (որովհետև կոլեկտիվը բաղկացած է անհատ անձանցից), մինչդեռ անհատ անձինք չեն կարող իրականացնել կոլեկտիվի համար նախատեսված իրավունքները։

Մինչդեռ սոցիալիստական համաշխարհային համակարգի փլուզման արդյունքում անկախացած պետություններում ժառանգություն մնացած ազգային հակասությունների (որոնք տոտալիտար վարչակարգի օրոք լռեցվում էին բռնության սպառնալիքով) սրման պատճառով մեծ թվով մարդիկ ստիպված շարունակում են հեռանալ իրենց բնօրրաններից ավելի ապահով վայրեր՝ այդաիսով լրացնելով փախստականների Ա ազգային փոքրամասնությունների շարքերը։ Սակայն այդ անձինք ի– րենց նոր բնակավայրերում ոչ միշտ է, որ «հաճելի հյուրեր» են, այստեղից էլ նրանց իրավունքների և ազատությունների այն խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ «հյուրընկալող» պետությունների կողմից։

Այդ խնդիրը առավել սուր է դրված Հայաստանի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտության պատճառով։ Հայաստանում հանգրվան են գտել մոտ 350 000 վւախստա– կաններ, որոնք ներգաղթել են նախկին Խորհրդային Ադրբեջանից, միջի– նսաիական հանրապետություններից, Ռուսաստանից և այլ վայրերից։ Այնուհետև, չնայած համեմատաբար ազգային միատարրությանը, այնուամենայնիվ Հանրապետության տարածքում ապըում են մի շարք ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, քրդեր, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, ասորիներ, գերմանացիներ և այլն, որոնք ունեն իրենց ազգային լեզուն, սովորույթները, մշակույթը և այլ առանձնահատկություններ։ Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունը լուրջ խնդիրներ ունի Արցախի հիմնահարցի կապակցությամբ, որոնց լուծումը Հանրապետության համար ունի կենսական նշանակություն։

Այս ուսումնական ձեռնարկը նվիրված է վերոհիշյալ հարցերի լուսաբանմանը։ Այն առաջին համեստ փորձն է՝ պրակտիկ տվյալների, տեսական դատողությունների և գիտական վերլուծությունների միջոցով ընթերցողին ներկայացնելու մարդու իրավունքների և ազատությունների սահմանման և պաշտպանության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչը չի եղել խորհրդային իշխանության տարիներին։

«Մարդու իրավունքներ» դասընթացի ուսուցումը մեր Հանրապետությունում ունի ընդամենը հնգամյա պատմություն։ Խորհրդային տարիներին Հանրապետության բուհերում (առավել ևս իրավաբանական ֆակուլտետներում) երբեք չի ուսուցանվել այս դասրնթացը, ինչն արտա– սահմանյան երկրներում վաղուց ի վեր եղել և մնում է իրավաբանական ֆակոււտետների (ե ոչ միայն) հիմնական դասընթացներից մեկը։ Չնայած այս առարկան 1997 թվականից դասավանդվում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, սակայն համապատասխան գրականության պակասը մեծ դժվարություններ է հարուցում ուսանողների համար։ Ուսումնական ձեռնարկը կնպաստի նաև այդ հիմնախնդրի որոշ չափով լուծմանը։

12

6

12

7

ԴԼՈԻիյ i

ՄԱՐԴՈԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

§1. Մարդու իրավունքների հասկացությանը

Եթե մոտենանք փիլիսոփայության տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ իրավունքը մարդկանց միջև գոյություն ունեցող հասարակական հարաբերություններում ազատության համընդհանուր և անհրաժեշտ չափն է, երկրային արդարությունը1։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ի– րավունքը պետության կողմից սահմանված կամ վավերացված (սանկցիայի ենթարկված) նորմերի (վարքագծի կանոնների) ամբողջություն է, որոնց կիրառությունը պարտադիր է հասարակության բոլոր անդամների համար : Այդ կանոնները կամովին չկատարելու դեպքում պետությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ։

Այդ ընդհանուր կանոնների շարքում իրենց նշանակությամբ եւ բովանդակությամբ առանձնանում են մարդու իրավունքները։ Մարդու ի– րավանբը Արան տրված հնարավորությանն է՝ սեփական /Հայեցողությամբ որոշեւու իր վարքագծի չափր։ Մյուս բոլոր անձինք, պետական մարմինները, կազմակերպություններն ու կոլեկտիվները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ վարքագծին միջամտելուց։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի կրթության իրավունք։ Դա նշանակում է, որ անձն իր ցանկությամբ կարող է ստանալ միջնակարգ, միջ– նակաբգ մասնագիտական, բարձրագույն կրթություն, կամ չստանալ ոչ մի կրթություն։ Այդ խնդրի լուծման գործում ոչ ոք իրավասու չէ նրա կամքի վրա ունենալու որևէ բռնություն։

Տե՛ս В. СНерсесянц. Философия права, М., 1997, էջ. 35:

Տե՛ս Хропанюк В. Н. Теория государства и права. М., 1996, էջ 171:

3 «Աֆորիզմներ», (կազմողներ Պ. Պ. Պետրով, Յա. Վ. Բերլհն), Երևան, 1989 էջ

60:

Միաժամանակ մարդու իրավունքները սերտորեն կապված և միահյուսված են այնպիսի ֆենոմենների հետ, ինչպիսիք են «ազատությունը» ե «հավասարությունը»։ «Ազատությանն իրավունք է տալիս անեւու այն ամենը, ինչը թույլատրում են օրենքները։ Հասարակության առաջընթացին զուգընթաց ազատությունը դառնում է արդիականության կրոնը, իսկ իրավահավասարությունը՝ մարդկության սրբազան օրենքը»3,գրում է Շ. Մոնտեսքյեն։

Ըստ էության մարդու ազատությունը նույնացվում է նրա իրավունքների հետ, սակայն այն ունի որոշակի առանձնահատկություններ։ Ազաբությունները այն հիմնական իրավունքներն են, որոնք պաշտպանում են մարդու հնարավորությունը ձևավորել և արտահայտել իր սեփական համոզմունքները, վարել անձնական և ընտանեկան կյանքը առանց հարկադրանքի և պետական միջամտության, և վարվել սեփական որոշումներին համապատասխան։

Իրավունքն ազատությունից տարբերվում է նրանով, որ եթե մարդու իրավունքներին համապատասխանում է կոնկրետ պետական մարմնի պարտականությունը, ապա մարդու ազատությունների իրականացման ժամանակ չկա կոնկրետ որևէ պետական մարմին, որը պատասխանատվություն կրի այդ ազատությունների իրականացման համար։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։ Դա նշանակում է, որ պետությունը՝ հանձին առողջապահության նախարարության և նրա համակարգում գործող բուժհաստատությունների, պարտավոր է իրականացնել բնակչության առողջության պահպանման ծրագրեր, նպաստել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված մարդու խղճի Ա դավանանքի ազատության իրավունքի խախտման դեպքում չկա պետական կոնկրետ մարմին, որը պատասխանատվություն կրի դրա համար:

Մարդը որպեսզի կարողանա բավարարել իր նյութական, հոգևոր և այլ պահանջները, լիարժեք կերպով զարգացնել և օգտագործել իր մարդկային հատկանիշները՝ մտավոր կարողությունները, տաղանդը և խիղճը, անհրաժեշտ են համապատասխան հնարավորություններ և պայմաններ։ Այդ հնարավորություններն ու պայմանները պետության կողմից ձևակերպված են որպես մարդու իրավունքներ և ազատություններ։ Ա– ռանց այդ իրավունքների և ազատությունների մարդը, որպես այդպիսին, որպես մարդկային արարած, գոյություն ունենալ չի կարող։ Ուստի մարդու իրավունքները փաստորեն կարելի է ընդհանուր գծեըով որակել որպես նրա բնույթին, բովանդակությանը հատուկ երևույթ, որպես նրա բնական իրավունքնեը՛.

Մարդու իրավունքների հիմնական մասը (օրինակ ապրելու, աշխա– տանքի, կրթության, առողջության պահպանման ե այլն) նրան պատկանում են ի ծնե։ Պետությունը, միջազգային կազմակերպությունները, հասարակությունը, օրենսդիրները կոչված են ոչ թե սահմանելու, այլ ճանաչելու և պաշտպանելու այդ իրավունքներն ու ազատությունները։

Մարդու իրավունքներն ունեն գերակայության մարդկային համակեցության մյուս բոլոր կանոնների նկատմամբ։ Ուստի յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության մեջ պետության գործունեության հիմնական ուղղություններից մեկը (եթե ոչ ամենահիմնականը) պետք է լինի մարդու իրավունքների ե ազատությունների պաշտպանությունը։ «Պե– տություն-անհատ» հարաբերություններում գերակայությունը պետք է տրվի անհատին։ Պետության և նրա հզոր կառույցների (պետական մարմինների) գոյությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ վերջիններիս գործունեությունն առավելապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ավելին, մարդուն հատուկ է ձգտումը դեպի կյանքի պայմանների անընդհատ բարելավումը, դեպի ավելի բարեկեցիկ կյանք։ Նման ապրելակերպի հիմքը, բովանդակությունն է հանդիսանում յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հարգումն ու պաշտպանությանը։ Ամեն մի հասարակության մեջ մարդու արժանապատվությանը պետք է ճանաչվի բարձրագույն արժեք Ա պաշտպանվի բոլոր միջոցներով։

1 Տե՛ս Новые конституции стран Восточной Европы и Азии (1989-1992). Сборник конституций. М. 1996.

Այս խնդրի լուծումը պետությունների և միջազգային հանրության կողմից իրականացվում է նախ ե առաջ մարդու բնական իրավունքների ճանաչման Ա դրանք իրավական կարգավորման ենթարկելու միջոցով։ Այդ իրավունքներն անեն հիմնարար բնույթ և ընկած են միջազգային և ներպետական միասնական իրավունքի ամբողջ համակարգի հիմքում։ Այդ պատճառով դրանք իրենց ամրապնդումն են ստանամ պետությունների հիմնական օրենքներում՜ սահմանադրություններում Ա մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային-իրավական ակտերում։ Մի շարք եվրոպական երկրներ (օրինակ, Գերմանիան և Արևելյան Եվրոպայի երկրները) իրենց սահմանադրություններում նշում են «մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ» հասկացությունը1։ Սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական ամրապնդում չստացած իրավունքները համարվում են երկրորդական կամ ոչ կարևոր։ Խնդիրն այն է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ընկած են անձի իրավական կարգավիճակի հիմքում, որից սկիզբ են առնում մարդու մյուս իրավունքներն ու ազատությունները։ Այսպես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից ելնելով՜ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30 հոդվածը սահմանում է, որ ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք։ Այս հիմնարար իրավունքից ծագում են մի շարք այլ իրավունքներ, օրինակ՝ ինքնակառավարմանը մասնակցելու, ընտրական գործընթացին մասնակցելու իրավունքները, պատգամավորին հարցմամբ դիմելու, իր թեկնածությանը, որպես պատգամավոր, ա– ոաջադրելա իրավունքները, որոնք իրենց հերթին իրավական ամրապնդում են ստանում պետության համապատասխան օրենքներում և են– թաօրենսդրական ակտերում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկրորդ գլուխը վերնագրված է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները»։ Այստեղ ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող անձանց այնպիսի հիմնարար իրավունքներ և ազատություններ, ինչպիսիք են կյանքի, անձեռնմխելիության, դատական պաշտպանության, սեփականության և այլ իրավունքներ, ինչպես նաև մտքի, խղճի դավանանքի և այլ ազատություններ։ Բացի այդ, ինչպես արդեն ասվել է, պետության գործունեության հիմնական ուղղությանը մարդու իրավունքների և ազատությունների հարգումն է ու պաշտպանությանը։ Պետության, նրա մարմինների կողմից իրականացվող բոլոր միջոցառումները անմիջապես և վերջին հաշվով ուղղված են այդ գլխավոր խնդրի իրականացմանը, դրա համար էլ պետական մարմինների և պաշտոնատար անձանց իրավական վիճակը սահմանելիս օ– րենսդիրը պարտադիր կերպով ելնում է մարդու իրավունքների և ազատությունների իրողությունից։

Դրա հետ մեկտեղ, պետության մեջ գործող բոլոր բնագավառների նորմերն իրենց միասնությամբ կազմում են նրա (պետության) իրավական համակարգը։ Այդ նորմերի առանձին խմբերը կարգավորում են հասարակության կյանքի որոշակի բնագավառ, միատեսակ հասարակական հարաբերություններ՛. Նորմերի այդ խումբը կոչվում է իրավունքի ճյուղ։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության միասնական իրավունքը կազմված է սահմանադրական իրավունքից, վարչական իրավունքից,

քրեական իրավունքից, քաղաքացիական իրավունքից Ա այլն։

Մարդու իրավունքներն ամրագրող սահմանադրական նորմերը հիմք են հանդիսանում նաև պետության համակարգում գործող իրավունքի բոլոր ճյուղերի համար։ Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-18 հոդվածներում ամրագրված են մարդու կյանքի, ազատության և անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության, բնակարանի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։ Այդ սահմանադրական նորմերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգիրքը (գլուխ երրորդ) բազմաթիվ նորմեր է բովանդակում քաղաքացիների՝ նշված իրավունքների խախտման վերաբերյալ նախատեսվող պատժամիջոցների մասին։ Կամ Սահմանադրության 31 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի սեփականությունը տիրապեւոելու, տնօրինելու, օգտագործելու Ա կտակելու իրավունք: Սահմանադրական այդ նորմի հիման վրա է հիմնականում կառուցված ՀՀ քաղաքացիական իրավունքը, որը կարգավորում է առավելապես քաղաքացու կողմից իր սեփականությունը հանդիսացող գույքը տնօրինելու, տիրապեւոելու Ա օգտագործելու իրավազորություններից առաջացող հարաբերություններ:

Սահմանադրության մեջ հիմնական իրավունքների գաղափարը դասական կերպով ունի հետևյալ տեսքը։ քաղաքացին ստանում է նվազագույն երաշխիքներ ընդդեմ անսահմանափակ՚(բացարձակ) պետական իշխանության։ Պետությունն ինքն իր համար սահմանում է իշխանության կիրառման սահմաններ իր ենթակա քաղաքացիների և մարդկանց հանդեպ։ Հիմնական իրավունքները պաշտպանում են քաղաքացուն պետությունից, հանդիսանալով պետական իշխանության սահմանափակիչներ։

Հիմնական իրավունքներն այն իրավունքներն են, որոնք պատկանում են ոչ թե մարդկանց որոշակի շրջանակի, այլ ցանկացած մարդու։ Դրանք պետք է երաշխավորվեն սահմանադրությամբ դրանք պետք է հաշվի առնվեն բոլոր հասարակական մարմինների իրենց ամբողջ գործունեության ընթացքում և ցանկացած ժամանակ։

Ասվածից պարզորոշ երևում է, որ մարդու իրավունքների ճանաչման սահմանման և պաշտպանության իրողությունը, ըստ էության, պայմանավորված է հասարակության պետականորեն միաւ(որելու փաստով։ Հասարակությունն իր կողմից ստեղծված պետության հետ փոխադարձ համաձայնությամբ է որոշում, թե «պետություն-մարդ» հարաբերություններում ինչ ծավալ պետք է ունենան մարդու իրավունքները, ազատութ– յունները և պարտականությունները, և պետությունն իր կառույցներով ինչպիսի իրավական վիճակ պետք է ունենա։

Խոսելով մարդու իրավունքների և ազատությունների մասին, չպետք է մոռանալ նաև նրա պարտականությունների մասին։ Խնդիրն այն է, որ «պետություն-մարդ» հարաբերություններում չի կարող կողմերից մեկը ունենալ միայն իրավունքներ, մյուսը՝ միայն պարտականություններ։ Ինչպես իրավունքները, այնպես էլ պարտականությունները փոխադարձաբար պայմանավորված են միմյանցով։ Մարդու իրավունքներին համապատասխանում է պետության պարտականությունները, պետության իրավունքներին համապատասխանում է քաղաքացիների պարտականությունները :

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-47 հոդվածները նախատեսում են ՀՀ քաղաքացիների որոշակի պարտականություններ։ Այսպես I համաձայն Սահմանադրության 46 հոդվածի՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Գործող օրենսդրությունը, մասնավորապես «Զինապարտության մասին» օ– րենքը մանրամասն սահմանում է այն բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ են պահպանել հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականությունը կատարելիս։ Մյուս կողմից, զինվորական ծառայությունից խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է խիստ պատժամիջոցներ, ընդհուպ մինչև ազատազրկում։

Հայտնի է, որ պետությունն իր ապարատը պահելու համար բնակչությունից գանձում է որոշ հարկեր և տուրքեր։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

ԵԿ,, վերջապես, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47 հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ա– զատությունները Ա արժանապատվությունը...։ Այս պարտականության անշեղ իրականացումից ամեն մի շեղում ի չիք կդարձնի Սահմանադրության և օրենքների, ողջ սահմանադրական կարգի գոյությունն ու ի– մաստր։ Առանց այդ համընդհանուր պարտականության անիմաստ է Դառնում նաև մարդու որևէ իրավունքի և ազատության սահմանադրական ամրապնդումը։ Պետությունը նման դեպքերում անկարող կլինի իրա-

16

ւ՜՛

կանացնեւ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության իր պարտականությունը։ Այդ իմաստով էլ քաղաքացիների պարտականությունների անմիջական իրականացումից է կախված Հանրապետության առջև ծառացած խնդիրների ու նրա գործունեության արդյունավետ իրագործումը։

Իսկ քւԱ"չ կյինի, եթե պետությունը չապահովի մարդու համար անհրաժեշտ իրավունքներ և ազատություններ։ Ի՞նչ վնաս կկրի հա– սարակտթյունր դրանից։ Մարդու հիմնական իրավունքների Ա ազատությունների ժխտումը հանդիսանում է ոչ միայն անհատական Ա անձնական ողբերգություն։ Այն միաժամանակ ծնում է պայմաններ սոցիալական Ա քաղաքական անկայունության համար, նպաստում բռնությունների Ա հակամարտությունների ծագմանը երկրի к հասարակության ներ– սում։ Դրա հետևանքով կարող են առաջանալ հակասություններ պետության, պետական իշխանությունների և հասարակության միջև։ Ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հարգումը «հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը»1։

§ 2. Մարդու իրավունքների ծագումը

Մարդու իրավունքների ծագման պատճառները։ Պետության ծագման հետ միասին ձևավորվում է նաև իրավունքր, որպես մարդկանց վարքագիծը կարգավորող նորմերի պետական ձև։ Այդ նորմերի մի զգալի մասը վերաբերվում է մարդկանց իրավունքներին և պարտականություններին։ Այսինքն՝ մարդու իրավունքները ծագել են պետության ծագման հետ միասին։

Սակայն մարդու իրավունքները ժամանակակից իմաստով, այսօրվա բովանդակությամբ, ձևավորվեյ են առավելապես բուրժուական հեղափոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ էր մարդկանց ոտքի հանել ֆեոդալական բռունցքի իրավունքի վրա կառուցված կարգերը տապալելու համար։ 1789 թվականին տեղի ունեցավ Ֆրանսիական հեղափոխությունը։ Նույն թվականին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը։

Սակայն մարդու իրավունքների գաղափարը, որի մասին պաշտոնապես խոսվեց 18-րդ դարի վերջերին, պատմականորեն պայմանավորված էր։ Նրա արմատները հասնում են մինչև անտիկ ժամանակները և հունական ժողովրդավարությունը։

Մարդու իրավունքների պատմական արմատները՛. Մարդկանց մի ստվար բազմություն պետականորեն միավորված բոլոր հասարակարգերում էլ հանապազօրյա հացի համար ստիպված է եղել կյանքը ենթարկել բազմաթիվ ւիորձությունների, հաղթահարել մեծ ու փոքր խոչընդոտ– Աեր։ Մարդու կյանքը ինչ-որ չափով տանելի դարձնելու համար առաջ է քաշվել մարդու իրավունքների սահմանման և դրանց պաշտպանության գաղափարը։ Այն մարդկության հետ միասին անցել է զարգացման բազմադարյա ուղի։ Առանց վարանելու կարելի է ասել, որ քաղաքակրթությունները միմյանցից տարբերվեւ են մարդու իրավունքների սահմանման և պաշտպանության մակարդակով։

Հայտնի է, որ Հին աշխարհում մարդկանց մի ստվար խումբ՝ ստրուկները չունեին ոչ մի իրավունք՝ անգամ ապրելու իրավունք։ Ստրուկին կարեյի էր վաճառել, նվիրել, սպանել՝ ինչպես ցանկացած ոչ բանական կենդանու։ Ստրուկը համարվում էր խոսող գործիք։

Այս առնչությամբ հիմնավոր է ֆրանսիացի լուսավորիչ ժ՝ան ժակ Ռուսոյի այն միտքը, թե «ստրկության իրավունք» հասկացությունը ոչ միայն անօրինական է, այլև անմիտ, «ստրուկ» և «իրավունք» բառերը փոխադարձաբար բացառում են միմյանց1։

Զարգացման որոշ մակարդակում, մասնավորապես միջնադարում, հասարակությունը հասավ այն գիտակցության, որ մարդուն չի կարելի զրկել ապրելու իրավունքից։ Այդ գիտակցությունը ոչ թե ստրկատիրոջ բարի կամքի արդյունք էր, այլ պայմանավորված էր տնտեսական անհրաժեշտությամբ։ Ստրուկին բոլոր իրավունքներից, այդ թվում ապրելու ի– րավունքից, զրկելը չէր նպաստում տնտեսության զարգացման խնդիրների լուծմանը։ Այստեղից էլ առաջ եկավ մարդու ապրելու իրավունքի գաղափարը։

Այդ գաղափարի ձևավորմանը մեծ չափով նպաստեցին նաև ինչպես հին աշխարհում, այնպես էլ միջնադարում անվերջ մղվող ավերիչ պատերազմները, որոնց զոհ էին գնում մարդկության, առավելապես ա– րական սեռի չափահաս մասը, որը հասարակության հիմնական աշխա–

(1 Տե՛ս Universal Declaration of Human Rights, UNDPI Armenia, 1996, էջ 52:18)

՝ Աֆորիզմներ, (կազմողներ Պ. Պ. Պետրով, 8ա.Վ. Բ-երլին), Երևան, 1989, էջ 60:

19

(1 Տե՛ս Ա. Թովմասյան, Հին և միջնադարյան հայ քրեական իրավունք, ԵՊՀ, Երևան, 1962, էշ 132:)տուժն էր։ Այն նույնպես մեծ չափով եւո էր պահում տնտեսության զարգացումը, նյութական բարիքների արտադրությունը։

Մարդկության պատմության այդ ժամանակահատվածը հայտնի է որպես ճորտատիրության շրջան։ Ֆեոդալական –ճորտատիրական կարգերում աստիճանաբար իրավական ձևակերպում էր ստանում մարդու ապրելու իրավունքը։ Սակայն այստեղ արդեն մարդկանց մի ստվար բազմություն՜ ճորտ գյուղացիները, ունեին ընդամենը ապրելու իրավունք։ Ըստ ֆոեդալական իրավունքի, ճորտին կարելի էր վաճաոել, նվիրել, ծեծել Ա այլն, միայն չէր կարելի սպանել։ Ամենաաննշան խախտման համար նրա նկատմամբ կիրառվում էր ամենադաժան պատժամիջոցները։ Ավելին, քիչ չէին դեպքերը, երբ հողատիրոջ կատարած ի– րավախախտման համար պատասխանատվության էր ենթարկվում ճորտ գյուղացին։ Այս հանգամանքը նկատի ուներ Մխիթար Գոշը, երբ իր Դատաստանագրքում (89 հոդվ ,) աոաջ էր քաշում քրեական պատասխանատվության անհատականացման սկզբունքը1։ Դա նշանակում էր, որ ամեն մարդ քրեական պատասխանատվության պետք է կանչվի հենց իր կատարած հանցագործության համար։

Նորից մարդկությունից պահանջվեց երկարատև զարգացման ուղի՝ գիտակցելու համար, որ իրավազուրկ, արժանապատվությունը նսեմացած անձը ի զորու չէ կատարելու բարձր որակի և արդյունավետ աշխատանք։ Հասարակության բաժանումը դասերի և դասային արտոնությունների սահմանումը, աշխատավոր մարդու իրավազուրկ վիճակը մեծ չափով խոչընդոտում էին տնտեսության զարգացմանը, նյութական բարիքների արտադրության կազմակերպման առաջընթացին։ Հասարակական կյանքը ախտահարվում էր պարբերաբար բռնկվող գյուղացիական ապստամբություններից։ Որպես այդ ամենի հետևանք ծնվեց մարդու ի– րավահավասարության, օրենքի առաջ բոլորի հավասարության գաղա– փարր, որպես մարդու բնական իրավունքի։ Այդ գաղափարի կարևորությունը նրանում էր, որ տեղ էր տալիս անմեղության կանխավարկածին, ըստ որի անձն անմեղ է, քանի չի հաստատվել նրա մեղավորությունը, ե ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին բանտարկել առանց դատարանի դատավճռի։

Ժամանակակից ազատ շուկայի (այսպես կոչված կապիտալիստական) երկրների մեծ մասը իրենց սահմանադրություններում հռչակել են մարդու իրավահավասարության, անձեռնմխելիության և այլ բնական ի– րավունքներ և ազատություններ։ Դրանք այդ երկրների զարգացման խթանն են, նրանց առաջընթացի գրավականը՛. Հետևաբար ժամանակակից քաղաքակրթության ամենամեծ նվաճումը կառավարման ժողովրդավարական կարգ ունեցող երկրների կողմից իրենց սահմանադրություններում ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների ծավալի, ինչպես նաև դրանց պաշտպանության վերաբերյալ մեխանիզմների սահմանումն է։ Այդ նվաճման մասին վկայում է այն, որ որոշ ՚ Սրկրների հիմնական օրենքներում մարդու իրավունքները ճանաչվում են որպես «բարձրագույն արժեքներ» և պետական պաշտպանության են ենթարկվում։ Այսպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության աոաջին հոդվածում գրված է. «Մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է՛. Նրա հարգումր և պաշտպանությունը ողջ պետական իշխանության պարտականությունն է։ Գերմանական ժողովուրդը դրա ուժով մարդու իրավունքների անխախտելիությունն ու ա– նօտարելիությունը ճանաչում է որպես բոլոր տեսակ մարդկային հարաբերությունների, խաղաղության և արդարության հիմքը աշխարհում» : Կամ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 2 հոդվածն ազդարարում է. «Մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները հանդիսանում են բարձրագույն արժեքներ։ Մարդու իրավունքների և ազատությունների ճանաչումը, պահպանումն ու պաշտպանությունը պետութ–

շ

յան պարտականությունն է» ՚.

Ժամանակակից պետությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ճանաչման և արժեքավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել մարդու բնական իրավունքների մասին տարբեր ժամանակներում գիտնականների և առաջադեմ մտածողների կողմից ա– ռաջ քաշված պահանջները՛.

§3. Մարդու իրավունքների սերունդները

Աշխարհի ժողովուրդների իրավազուրկ զանգվածները պատմականորեն միշտ էլ պայքարել են իրենց իրավունքների և ազատությունների

Տե՛ս Конституции зарувсжных государств (составитель В. В. Маклаков). М., 1996, էջ 153:

Տե՛ս Конституция Российской Федерации. Энциклопедический словарь (рук. авторского кол. С. М. Шахрай). М., 1995, էջ 265:

21 համար։ Սակաւն տարբեր ժամանակներում այդ պայքարի աոաջ քաշած պահանջները տարբեր են եղել։ Այն պայմանավորված է եղել ժամանակի սոցիալ-քաղաքական իրավիճակով։ Այսպես, ստրկատիրական կարգերի ժամանակ պայքարը հիմնականում ուղղված էր մարդու ստրկական վիճակի վերացմանը։ ճորտատիրական կարգերում դատապարտվել է մարդուն ճորտացնելը և պայքարը ուղղվել է մարդուն ճորտական վիճակից ազատելուն։ Ռուրժուական կարգերի ժամանակ ժողովուրդների պայքարը ուղղված է եղել տնտեսական անհավասարության և անարդարության վերացմանը։ 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհի ժողովուրդների պայքարը ընթանում էր աոանձին ազգերի, ազգային, կրոնական, էթնիկական փոքրամասնությունների к մարդկանց աոանձին խմբերի (կանայք, երեխաներ, փախստականներ, ռազմագերիներ, բանտարկյալներ) իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Մարդու իրավունքների աոաջին սերունդն1 ընդգրկում էր առավելապես անձնական (օրենքով սահմանված ազատություն к հավասարություն) Ա քաղաքական (պետական իշխանության կազմակերպմանը к իրականացմանը մասնակցելու) իրավունքներ ե ազատություններ։

Հայտնի է, որ միջնադարում հարյուրամյակներ շարունակ դաժան պայքար էր գնում եկեղեցու և աշխարհիկ իշխանության միջե, թե ով պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա հասարակության վրա։ Նույնպիսի պայքար էր ընթանում նաև միապետների (թագավորների) և ֆեոդալական բարձրաստիճան դասերի միջև։ Վերջիններս աշխատում էին սահմանափակել միապետի իշխանությունը հօգուտ ազնվականության։ Երկրի տարբեր հատվածներում պարբերաբար բռնկվում էին գյուղացիական ապստամբություններ ընդդեմ ճորտատերերի։ Քաղաքական այս խառը իրադրության պայմաններում դեռևս 1215 թ. Անգլիայում թագավոր Հովնան Անհողը խոշոր հողատերերի (ֆեոդալների) ճնշման տակ ստիպված ստորագրում է «Ազատությունների մեծ խարտիան»:Այդ փաստաթուղթն առաջին իրավական ակտն էր մարդու իրավունքների վերաբերյալ։ էսարտիայի գլխավոր դրույթն Էր. ոչ մի ազատ մարդ չի կարող պահվել բանտում, արտաքսվել երկրից, զրկվել կալվածքից, դրվել օրենքից դարս այլ կերպ, քան երկրի օրենքի հիման վրա դատա– վորների կողմից կայացված դատավճռով (հոդվ. 30 և 40)': Այդ դրույթով փաստորեն ճանաչվում Էր մարդու կարևոր իրավունքներից մեկը՝ անձի անսեոնմխեւիտթյան իրավունքը՛.

Մոտ չորս ու կես հարյուրամյակ անց՝ 1679 թ. մայիսին Անգլիայի (այս անգամ արդեն) խորհրդարանը (պառլամենտը) թագավոր Կառլ Երկրորդի իշխանությունը սահմանափակելու նպատակով ընդունեց «Հաբեաս կորպուս» ակտը։ Դրա իմաստը կայանում Էր հետևյալում, անձը, որը գտնում Էր, որ իրեն անհիմն են կալանավորել, կարող Էր դիմել դատարան՝ խնդրելով, որ իրեն տան «Հաբեաս կորպուս» հրաման նրանում բովանդակվում Էր հանձնարարական պաշտոնատար անձին՝ ներկայացնելու կալանվածին դատարան, ինչպես նաև տալու բացատրություն կալանման պատճառի մասին։ Եթե պաշտոնատար անձը հրաժարվում Էր ենթարկվել այդ հրամանին, ապա նա մուծում Էր տուժողին 100 ֆունտ ստերլինգ, իսկ եթե երկրորդ անգամ նորից չէր ենթարկվում, ա– աա մուծում էր 200 ֆունտ ստերլինգ և հեռացվում զբաղեցրած պաշտոնից։

Դատարանը, որին ներկայացնում էին կալանվածին, պարտավոր էր երկու օրվա ընթացքում ազատ արձակել նրան, կամ ենթարկել բանտարկության (եթե հիմնավոր էր համարում մեղքը), կամ էլ բաց թողնել երաշխավորությամբ:

«Հաբեաս կորպուս» ակտը փաստորեն ապահովում, երաշխավորում էր անձի իրավական անձեռնմխելիությունը։ Մյուս կողմից, այդ ակտն իրավաբանական հիմք էր ծառայում շտապ և բաց դատավարության իրավունքի համար։ Այն մարդու կարևորագույն բնական իրավունքներից մեկն էր։

Մարդու իրավունքների առաջին սերունդն իր ամբողջական ձևակերպումն ստացավ 18-րդ դարում Ֆրանսիայում և Ամերիկայում հաղթանակած բուրժուական հեղափոխություններից հետո։ Դրանք ընթանում էին ազատության, եղբայրության, հավասարության կարգախոսներով։ 1776 թ. հուլիսի 4-ին Ամերիկայի Մայրցամաքային կոնգրեսի կողմից ընդունվեց «ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը», որտեղ նշվում էր, թե յուրաքանչյուր ամերիկացի, առանց բացառության, ունի

10

22

11

(Մարդու իրավունքների երեք սերունդների հայեցակետն աոաջին անգամ աոաջ Է քաշվել ֆրանսիացի գիտնական Կ. Վասակի կողմից։ Տե՛ս Vasak К. A. 30-Year Struggle // UNESCO Courier. 1977, Nov, Էջ 19:)

Տե՛ս Конституции Буржуазных государств Европы, (перевод под ред. Г. С Гурвича), М,, 1957, էջ 171:

20

22

23

կյանքի, ազատության Ա երջանկության ձգտման իրավունք1։ Հռչակագիրը փաստորեն ամրագրում էր անձի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքը, որը տարածվում էր հասարակության բոլոր անդամների վրա։ Պատահական չէ, որ Ամերիկայի մայրցամաքում ստրկության վերացման պահանջով հանդես եկող գիտնականներր Ա քաղաքական գործիչները վկայակոչում էին Հոչակագրի հենց այդ դրույթը։

Մարդու իրավունքների աոաջին սերունդն իր ավարտուն ձևակերպումն ստացավ 1789 թ. օգոստոսի 26-ին Ֆրանսիայամ՝ Ազգային ժողովի կողմից ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հոչա– կագրում։ Հոչակագրի նախաբանում նշված էր, որ Ազգային ժողով կազմած Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչները այս հանդիսավոր Հոչակագրում շարադրում են մարդու բնական, անօտարելի և սուրբ ի– րավանքները, որպեսզի այդ Հռչակագիրը մշտապես լինի իշխանությունների աչքի առաջ և նրանց հիշեցնի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին2։ Ըստ Հոչակագրի՜ մարդիկ բնությունից ծնվում են ազատ և իրավահավասար։ Սոցիալական տարբերությունները կարող են հիմնվել բացառապես ընդհանուր բարեկեցության գաղափարի վրա (հոդվ. 1): Բոլոր տեսակ քաղաքական կազմակերպությունների նպատակը պետք է լինի մարդու բնական և անօտարելի իրավունքների պահպանումը։ Այդ իրավունքներն էին հանդիսանում ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը և ճնշման դիմադրությունը (հոդվ. 2):

Ըստ Հոչակագրի՜ ազատությունը տրված հնարավորություն է՝ ա– նելա այն ամենը, ինչը չի վնասի ուրիշին (հոդվ. 4): Այսինքն, մարդու բնական իրավունքների իրականացումն ունի սոսկ այն սահմանները, որոնք ապահովում են հասարակության մյուս անղամներին օգտվելու այդ նույն իրավունքներից։ Իսկ այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով։

Տե՛ս Федералист (Политическое эссе Александра Гамильтона, Джеймса Мэдисона и Джона Джоя). Перевод с английского под ред. с предисловием док. ист. наук. Н. Н. Яковлева), М. Прогресс, 1993, էջ 5: 2 Տես Конституции заруг.ежных государств. М., 1996, էջ 135:

Հռչակագիրը սահմանում էր օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը։ «Ոչ ոք չի կարող պատժվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով (հոդվ. 8), «Ռոլոր մարդիկ համարվում են անմեղ, այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել նրանց մեղքը» (հոդվ. 9),

- ասվում էր Հոչակագրում՜.

Հռչակագիրը սահմանում էր նաև մարդու համար լայն քաղաքական իրավունքներ և ազատություններ։ «Ազատորեն ուրիշներին մտքեր և կարծիքներ հայտնեյը հանդիսանում է մարդու ամենաթանկարժեք ի– րավունքներից մեկը, դրա համար էլ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել, գրել, տպագրել, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելով այդ ազատության չարաշահման դեպքում»,-գրված է Հոչակագրի 11 հոդվածում։ Միաժամանակ արգելվում էր հետապնդել մարդուն արտահայտած կարծիքի համար, նույնիսկ կրոնական, եթե այն չի խախտում օրենքով սահմանված հասարակական կարգը։

Հռչակագրով սահմանված մարդու քաղաքական իրավունքների շարքում կարևոր է նաև հասարակության կառավարմանը մասնակցելու իրավունքը։ Համաձայն նրա 15 հոդվածի՝ հասարակությունն իրավունք ունի պահանջելու հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնատար անձից իրեն հանձնարարված կառավարման տեղամասի վերաբերյալ (Հոդվ. 15):

Որպես բուրժուական իրավունքի հիմնարար սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ, Հռչակագիրը սրբագործում ե անձեռնմխելի է հայտարարում մասնավոր սեփականությունը։

Մարդու իրավունքների առաջին սերնդի իրավունքներն ամրագրող կարևոր փաստաթուղթ է նաև «Իրավունքների բիԱԸ», որն Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդիր ժողովի (Կոնվենտի) պահանջով որպես աոաջին 10 ուղղումներ մտավ ԱՄՆ-ի 1787 թ. Սահմանադրության մեջ։

1 Տե՛ս Соединенные Штаты Америки: Конституция и законодательные акты (под. ред. Проф. О. А. Жидкова). Том 1, М., 1993, էջ 40-41:

25

Առաջին ուղղումն արգելում էր ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունելու այնպիսի օրենքներ, որոնք սահմանափակեն խոսքի, մամուլի, ժողով ների, կրոնի ազատությունը։ Երրորդ, չորրորդ և հինգերորդ ուղղումները սահմանում էին բնակարանի անձեռնմխելիություն, նամակագրության գաղտնիություն, արգելում էին ապօրինի խուզարկությունը, և, որ ամենակարևորն է, թույլատրում էին քաղաքացիներին հրաժարվել այնպիսի ցուցմունքներ տալուց, որոնք կարող են վնասել իրենց : Հանրահայտ հինգերորդ ուղղման տեքստից հետևում էր, որ անձի մեղավորության ա– պացուցումը բոլոր պարագաներում դրված է մեղադրող կողմի վրա։

(1 Մանրամասն տե՛ս 3. М. Черниловскнй. Всеоьщая история государства и права. М., 19%, էջ 275-280:)Նշված փաստաթղթերում ամրագրված մարդու իրավունքները և ազատությունները էական ազդեցություն ունեցան հետագայում տարբեր երկրների իրավական համակարգերի ձևավորման վրա։

Ինչպես արդեն նշել ենք, կապիտալիզմը չվերացրեց մարդկանց ե հասարակության միջև եղած հակասությունները, այլ մի ձևը փոխարինեց մյուսով։ Նախկին ֆեոդալներր դարձան կապիտալիստներ, իսկ ճորտ գյուղացիների մի մասը՝ բանվորներ։ Ֆեոդալական կարգերին հատուկ մարդկանց իրավական տարբերությունները փոխարինվեցին նյութական, գույքային տարբերությունների։ Այդ հանգամանքն իր ազդեցությունն ունեցավ նաև մարդու բնական իրավունքների իրականացման ողջ գործընթացի վրա. նշված փաստաթղթերում աոաջ քաշված դրույթներն ու սկզբունքները, որոնց վրա կառուցվում էին մարդու բնական իրավունքները, առանձնապես լայն կիրառություն չգտան (գոնե սկզբնական շըր– ջանում)։ Այսպես, 1776 թ. Ամերիկյան «Անկախության Հռչակագրով» և «Իրավունքների բիլլով» սահմանված ընտրական իրավունքից օգտվեց բնակչության աննշան փոքրամասնությունր (ընդամենը 4%-ր)։ Արդեն 1898 թ. ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սևամորթների ընտրական իրավունքի սահմանափակումը ճանաչում է սահմանադրական: Կանայք և սևամորթ բնակչությունը ևս ավելի քան մեկ հարյուրամյակ զրկված էին ձայնի և քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Չնայած հռչակված «հավասարությանը», սպիտակամորթ և ււևամորթ քաղաքացիների ամուսնությունը համարվում էր հանցագործություն և պատժվում օրենքով։ Դեռևս երկար ժամանակ Ամերիկյան մայրցամաքում պահպանվում էր ստրկությունը1 :

Ավելի լավ չէր վիճակը եվրոպական երկրներում։ Արդեն 1814 թվականին (Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից 30 տարի անց) Ֆրանսիայում ընդունված Սահմանադրությունն այնքան բարձր ընտրական գրավ էր նախատեսում, որ բնակչության ընդամենը 0,3 տոկոսն էր կարողանում մասնակցել ընտրություններին։ Պրոաիայի 1850 թ. Սահմանադրությունը հռչակում էր կրթության ազատություն, սակայն դպրոցներ բացելու իրավունքի վերաբերյալ այնպես էլ օրենք չընդունվեց, որի պատճառով կրթության ազատությունր մնաց լոկ թղթի վրա I

Հասարակության նյութապես գերակա շերտերն իրենց համար ա– պահովեցին ավելի շատ քաղաքական և տնտեսական իրավունքներ և ազատություններ։ Մինչդեռ նորաստեղծ բանվոր դասակարգը, որը չուներ սեփականություն և ստիպված էր վաճառել իր աշխատուժր, շարունակում էր բողոքել և պայքարել իրավունքների և ազատությունների պակասի դեմ։

Իրավունքների առաջին սերունդը շեշտը դնում էր սեփականության իրավունքի և անձի ազատությունների վրա։ Մինչդեռ բանվոր դասակարգի իրավունքների համար պայքարողներր նշում էին, որ ֆինանսապես ապահով խավերն անտեսում էին այդ իրավունքները։ Ազատությունն ունևոր մարդկանց համար հանգեցրեց ունեզուրկների (բանվորների) համար ազատության կորստին։

Արդյունաբերական հեղափոխության առաջին իսկ տարիներից աշխատավոր զանգվածների վիճակը շատ ծանր էր։ 1845 թ. Լեյպցիգում լույս է տեսնում Ֆ. էնգելսի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիա– յում» գիրքը։ Իր անձնական ուսումնասիրությունների հիման վրա Ֆ. էն– գելսը ընթերցողին էր ներկայացնում աղքատության մի սարսափելի պատկեր։ Բանվորներն ապրում էին խարխուլ խրճիթներում, որտեղ ամբողջ ընտանիքներով քնում էին հատակին, ծղոտե ներքնակի վրա։ Նրանց հիմնական սնունդր հացը, կարտոֆիլն ու հաճարն էր։ Հագուստի տեղ նրանք հագնում էին ցնցոտիներ։ Նրանց մեծ մասը տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Վաղաժամ մահացությունը բանվորների շրջանում կազմում էր շատ բարձր տոկոս, որը հետևանք էր նրանց ստրկական վիճակի։

Ֆաբրիկաներում և գործարաններում աշխատանքային օրը տևում էր 13-16 ժամ։ Բանվորների երեխաները աշխատել էին սկսում 8-9 տարեկանից, որոնք աշխատում էին 6-7 ժամ՝ մինչև 13 տարեկան հասակը։ Խեղանդամությունը դարձել էր սովորական երևույթ :

Անգլիական բանվոր դասակարգի վիճակը ինչ-որ բացառություն չէր։ Ոչնչով բարվոք չէր գերմանացի բանվորների վիճակը։ Ֆրանսիայում աշխատանքային օրվա տևողությունը 12 ժամ էր։ Բացակայում էր բանվորների աշխատանքի օրենսդրական կարգավորումը։

1 Տե՛ս նայն տեոո, Կ 416:

Արդյունաբերական հեղափոխությունն իր անմարդկային բարքերով առաջացրեց բանվոր դասակարգի զայրույթը, որն էլ սկիզբ դրեց մի շարք խռովությունների։ Բանվոր դասակարգը, որպես մի միասնական ուժ, աոաջ էր քաշում աշխատանքի, կենցաղի, նյութական ապահովութ– յան ե այլ պայմանների բարելավման պահանջներ։ Իսկ այդ ուժն այնքան սպաոնաւից էր, որ հնարավոր չէր արհամարհել, նրա հետ հաշվի չնստել։ Իշխանություններն ստիպված էին զիջումների գնալ և բավա– րարել բանվոր դասակարգի պահանջների գոնե որոշ մասը։ 1870-ական թվականներին եվրոպական մի քանի պետություններ ընդունեցին բանվորների իրավիճակը բարելավելու վերաբերյալ օրենսդրական ակտեր։ Դրանով հիմք էր դրվում մարդու իրավունքների երկրորդ սերնդին։

Մարդու իրավունքների երկրորդ սերունդն իր մեջ ընդգրկում է սոցիարսկան, տնտեսական և մշակութային իրավունքներ և ազատություններ։

Անգլիան, որր 19-րդ դարի ամենաարդյունաբերական երկիրն էր, 1833 թվականին ընդունեց օրենք, որով մինչև 13 տարեկան երեխաների համար սահմանվում էր ութժամյա աշխատանքային օր, որն արդեն համարվում էր անսովոր հաջողություն։ 1890 թ. ընդունված օրենքով Ֆրանսիայում սահմանվում էր կայուն տասժամյա աշխատանքային օր։

Դերմանիայում 1880-ական թվականներին ընդունված համագեր– մանական օրենքները նորմեր էին բովանդակում բանվորների սոցիալական ապահովության մասին՜ հիվանդության, դժբախտ պատահարի և ծերության դեպքերում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նմանատիպ իրավական ակտերն իրենց արտահայտությունը գտան նախագահ Ռ֊ուզվելտի 1930-ական թվականներին նախաձեռնած նոր տնտեսական քաղաքականության մեջ։ Ըստ այդ քաղաքականության նախատեսվում էր բարելավել բանվորների աշխատանքի պայմանները, կրճատել աշխատանքի օրվա տևողությունը, բարձրացնել աշխատանքի վարձատրությունը։ Միջոցառումներ էր մշակվում բանվոր-ծաոայողների կենսաթոշակային ապահովության, առողջապահական հիմնարկներից օգտվեյա, մասնագիտություն ստանայ ու և այլ սոցիալ ֊մշակութային իրավունքների իրականացման ուղղությամբ։ Այդ միջոցառումներն իրենց իրավական ձևակերպումն ստացան 1935և 1938 թվականներին ընդունված օրենքներում։

Սոցիալական իրավունքների բնագավառի կարևորագույն նվաճումներից պետք է համարել այն, որ որոշ բուրժուական պետություններում (Անգլիա, ԱՄՆ, Արգենտինա, Ռրազիլիա Ա այլն) օրենսդրորեն սահմանվեց աշխատավարձի նվազագույնը բոլոր աշխատողների համար, որից ցածր վճարելն արգելվում էր։ 1960-ական թվականներին աշխարհի 38 երկրներում ընդունվեցին օրենքներ, որոնցում ծերության և կերակ– րոդին կորցնելու դեպքում սահմանվում էին սոցիալական ապահովության նպաստներ։

Մարդու իրավունքների երկրորդ սերունդը սերտորեն կապված է ա– ռաջին սերնդի հետ, փաստորեն լրացնում է դրան։ Սակայն հարկ է նշել, որ այնուամենայնիվ, տարբեր երկրներում բանվորական շարժումները ա– ոաջնությունը տալիս էին մարդու իրավունքների տարբեր սերնդի։ ԱՄՆ– ում, օրինակ, անձի ազատությունը միշտ էլ դասվել է սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներից վեր։ Իսկ այլ երկրներում նախապատվությունը տրվում էր երկրորդ սերնդի իրավունքներին կամ երկուսն էլ կարևորվում էին հավասարապես։

Եթե մարդու իրավունքների առաջին սերունդը կապված էր 18-19-րդ դարերի բուրժական հեղափոխությունների հետ, երկրորդ սերունդը արդյունաբերական հեղավտխության ընթա�